ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Թշնամու ոճիրների լեգիտիմացումը՝ պետական դավաճանության ձև

Թշնամու ոճիրների լեգիտիմացումը՝ պետական դավաճանության ձև
28.03.2026 | 10:34

Հայաստանի իշխանությունները և նրանց սպասարկող շրջանակներն իրենց գործողություններով ու քաղաքական խոսույթով «մաքրում» և արդարացնում են թշնամի երկրի բռնապետի իրագործած ցեղասպանական քաղաքականությունն ու ոճիրները հայ ժողովրդի դեմ: Մարդկության դեմ ուղղված ոճիրներն արդարացնելը հանցակցություն է, իսկ երբ այդ հանցակցությունը դրսևորվում է հանցագործության օբյեկտի համար պատասխանատուների (խնամակալների) կողմից, սա առավել ծանր հանցագործություն է, որի պատիժն առնվազն պետք է լինի խստացված՝ բարոյական և մնացած բոլոր առումներով:

Կոլաբորացիոնիզմը դրսևորվում է թշնամու հետ համագործակցությամբ, իսկ այդ համագործակցության ամենածանր ձևը թշնամու գործած հանցանքների լեգիտիմացումն ու օրինականացումն (լեգալացումն) է: Հայաստանի իշխանություններն իրենց խոսույթով և քաղաքական վարքագծով լեգիտիմացնում են Ադրբեջանի գործած հանցանքները...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1907

Մեկնաբանություններ